Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած 8 տղամարդ թեկնածուներին միացել է մեկ կին |armtimes.com|
14:53 - 18 դեկտեմբերի, 2019

Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած 8 տղամարդ թեկնածուներին միացել է մեկ կին |armtimes.com|

armtimes.com:  Հաջորդ տարվա գարնանը Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած 8 տղամարդ թեկնածուներին միացել է մեկ կին. «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը։ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում կայացած նախագահական ընտրությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ իր թեկնածությունն է առաջադրում իգական սեռի ներկայացուցիչը:

- Տիկին Բալայան, ինչո՞ւ եք որոշել առաջադրվել:

- Ես ուզում եմ, որ կանանց դերը քաղաքականության մեջ լինի ավելի շատ, ավելի մեծ, որ իմ այս առաջին փորձը հեշտացնի մյուս կանանց ճանապարհը: Ուղղակի մտածում եմ, որ բաներ կան, որ պետք է փոխել մեր հասարակությունում: Դա է իմ առաջադրվելու նպատակը:

- Տիկին Բալայան, առաջադրվածների մեջ կան գործող իշխանությունը ներկայացնող եւ ընդդիմադիր գործիչներ: Ձեր քաղաքական կողմնորոշումը ինչպիսի՞ն է:

- Ես ոչ մի անգամ կյանքում ոչ մեկին չեմ թերագնահատում, որովհետեւ երբեք չես իմանա, թե ինչ իրավիճակում է նա ընդունել այս կամ այն որոշումը: Միշտ ավելի հեշտ է քննադատել, քան անել որեւէ բան: Ամեն դեպքում նրանք արել են ինչ-որ բան. լավ են արել, վատ են արել՝ նրանք դա արել են: Դրա համար ես ոչ մեկին չեմ քննադատում, ես նայում եմ, թե ես ինչ կարող եմ անել: Կարելի՞ է ասել, որ ես ժողովրդական եմ: Ես ժողովրդի կողքին եմ, մտածում եմ ինձ նմանների մասին, որ մեզ համար լավ լինի, որովհետեւ սա մեր հողն է՝ արյան գնով պահած հողը: Ժողովուրդը, որ պահել է այս հողը, իրավունք չունի էս վիճակում ապրելու...


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել