Արցախի մեկուսացումն անթույլատրելի է․ Մասիս Մայիլյան |news.am|
07:52 - 11 հոկտեմբերի, 2019

Արցախի մեկուսացումն անթույլատրելի է․ Մասիս Մայիլյան |news.am|

news.am։ Արցախի մեկուսացումը եւ նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ համաժողովի անցկացման գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, իսկ գաղափարի իրագործումը Արցախի եւ ՀՅԴ-ի արդյունավետ համագործակցության արդյունքն է։

«Մենք շնորհակալ ենք ձեզ բոլորիդ այն բանի համար, որ եղել եք մեր կողքին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Դուք աջակցում եք կապերի զարգացմանը։ Ձեր ավանդը Արցախի զարգացման գործում անգնահատելի է։ Անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին։

Դրա հիմքում է հավատարմությունն ընդհանուր արժեքներին եւ արդարության, խաղաղության եւ զարգացման ձգտումը։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի կարծիքներ փոխանակենք, եւ հույս ունեմ, որ արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։

Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է։ Այնինչ, համագործակցությունը խաղաղության հիմքն է, եւ մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման համար, հանուն տարածաշրջանի ապագայի»,- ասել է Մասիս Մայիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել