Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը
08:33 - 14 հոկտեմբերի, 2019

Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ եւ ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի եւ Կիպրոսի միջեւ գործնական համագործակցության խթանման եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել