Արսեն Թորոսյանն ու ՔՈԱՖ հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը
07:19 - 30 մայիսի, 2019

Արսեն Թորոսյանն ու ՔՈԱՖ հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի արտագնա ծրագիրը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: Նախկինում համալսարանի ուսանողները դասախոսների ղեկավարությամբ Լոռու մարզի գյուղերում՝ ՔՈԱՖ-ի միջոցներով նորոգված կլինիկաներում ապահովել են պատշաճ ատամնաբուժական խնամք:

Խոսելով այլ թեմաներից` հիմնադրամի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են հրավիրել մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստումների շուրջ հանրային իրազեկման աշխատանքների իրականացմանը: Նրանք նշել են, որ ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպած քարոզարշավի արդյունքում` պատվաստումների նկատմամբ դրական մեծ արձագանք է ստացվել ծնողների կողմից:

Երկուստեք կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի, այդ թվում առողջ սնունդ մատուցելու ծրագրի ներդրումը:

Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է հիմնադրամի կատարած աշխատանքները և նշել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել շարունակական ծրագրերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել