Արթուր Վանեցյանի մայրն ունի 3 անշարժ գույք, 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ հայրը՝ 960 մլն դրամ |armtimes.com|
18:46 - 10 հուլիսի, 2019

Արթուր Վանեցյանի մայրն ունի 3 անշարժ գույք, 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ հայրը՝ 960 մլն դրամ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը, որը նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Հարկային տարվա սկզբում Ազարյանն ունեցել է 5 մլն 874 հազար 368 դրամի չափով հանձնած փոխառություններ: Հարկային տարում Ազարյանը փոխառության է հանձնել 4 մլն 113 հազար 576 դրամ, արդյունքում փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է 9 մլն 987 հազար 944 դրամ:

2018-ի սկզբում Ազարյանն ունեցել է 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 40 մլն դրամ եւ 15 հազար դոլար: 2018-ին Ազարյանն ունեցել է 16 մլն 74 հազար 198 դրամի չափով եկամուտ, որից 7 մլն 389 հազար 941 դրամը գոյացել է աշխատավարձից, 4 մլն 113 հազար 576 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 1 մլն 157 հազար 357 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից, 2 մլն 916 հազար 523 դրամը գոյացել է այլ աշխատավարձից, իսկ 496 հազար 801 դրամի գոյացման աղբյուրը հայտնի չէ, քանի որ որպես եկամտի աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»:

2017-ին՝ դեռեւս ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը ստանձնելուց Ազարյանն ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 հողամաս:

Ազարյանի ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, 2018 թվականի մարտին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը:

2017-ին Վանեցյանը ձեռք է բերել 2 առանձնատուն՝ 48 մլն դրամով եւ 198 մլն 440 հազար դրամով: Նույն տարում Վանեցյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C 200» մակնիշի՝ 22 մլն դրամով:

Շարունակությունը այստեղ՝ armtimes.com:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել