Արդարադատության նախարարության նախագիծը Պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելուն է միտված. պարզաբանում
13:04 - 29 հունիսի, 2019

Արդարադատության նախարարության նախագիծը Պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելուն է միտված. պարզաբանում

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:

Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանենք, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին:

Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում չի շտապում, ոչ ոք ցանկություն չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել:

Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից ենք կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել