Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով |tert.am|
07:53 - 30 մարտի, 2019

Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,- ասված է Հարկադիրի պատասխանում:

Միաժամանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ կատարողական վարույթի շրջանակներում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում սպառողական վարկերի աճի հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերը շատ հարմար վարկեր են տրամադրում, և իրենց ընտանիքն էլ դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր. «Պարո՛ն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել