Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ
17:00 - 14 ապրիլի, 2020

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։

Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտագար լինել իրար համար այս դժվարին օրերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել