Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների
17:48 - 27 մայիսի, 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հերթական անգամ ընդունել է քաղաքացիներին՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Քաղաքացիները նախարարին դիմել են մի շարք հարցերով, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է սրտի վիրահատությունների աջակցությանը:

Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպք քննարկել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում` նրանց իրավունքների վերաբերյալ, իսկ մյուս մասին աջակցել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել