Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է |armenpress.am|
09:23 - 13 մայիսի, 2019

Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է |armenpress.am|

armenpress.am։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Մեր կողմից ներգրավված են դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, որպեսզի պարզվի միջադեպի իսկությունը: Եթե դա լինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից, ապա կունենա իրավական հետևանք` քրեական գործի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` դեղը ներմուծվել է պատշաճ և դեղի սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին: «Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել, հետևաբար պետք է ենթադրել, որ դա եղել է դեղի օգտագործման կանոնների խախտում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ամենը կպարզվի փորձաքննությունների արդյունքում:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղի գնման գործընթացը «Նատալի ֆարմ»-ի հետ կապ չունի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով դեղը ներարկման համար ևս կիրառելի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել