Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն |armenpress.am|
14:38 - 24 մարտի, 2020

Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն:

Այս մասին մարտի այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ԱԺ նախագահը երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում հայտարարեց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ օրինակ 60-ից բարձր տարիքի են, վատառողջ են, հղի են կամ ունեն որոշակի խրոնիկ հիվանդություններ, նրանց բացակայությունները հարգելի են համարվելու»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել