Առնվազն 3 զոհ, 15 վիրավոր այսօր առավոտյան Աֆղանստանում իրականացված պայթյունի հետևանքով |azatutyun.am|
14:11 - 29 ապրիլի, 2020

Առնվազն 3 զոհ, 15 վիրավոր այսօր առավոտյան Աֆղանստանում իրականացված պայթյունի հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ մահապարտ ահաբեկչի կողմից այսօր առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Պայթյունն իրականացվել է մայրաքաղաք Քաբուլից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում, որտեղ տեղակայված է Աֆղանստանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումը:

Մահմեդական տոնական Ռամադան ամսին կատարված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել