Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|
08:07 - 09 հուլիսի, 2019

Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները:

ՊԵԿ նախագահը սլայդերի միջոցով լրագրողներին տվյալներ է ներկայացրել: Դավիթ Անանյանը նշել է, որ նախնական 645․5 միլիարդ է պլանավորված է եղել, ապա փոփոխվել է՝ դառնալով 650․7:

Նրա խոսքերով՝ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ հարկային օրենքի եկամուտները պլանավորված էին 1 տրիլիոն 402 հազար, իսկ հիմա փոփոխված տարբերակը 1 տրիլիոն 407 հազար է:

«Ցուցանիշներն ուղենշային են, քանի որ Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունում բյուջետային կատարողականները և հաշվի է առնում ընթացիկ տարվա ծախսային համամասնությունը: Առաջին կիսամյակում հարկային եկամուտները փաստացի կազմել են 713․4 միլիարդ, կամ կատարողականի առումով կա 63 միլիարդ գերակատարում, որը կազմում է 9․6%»:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային եկամտի շահութաբերության առումով երկրորդ եռամսյակն աչքի է ընկնում:

Անանյանը նշեց, որ մարտը, հունիսը, սեպտեմբերը և դեկտեմբերն արդյունավետ ամիսներ են, սակայն հունիս ամսին կատարվում է կանխավճարների վերահաշվարկ, և մինչ նոր շահութահարակի ներկայացումը, կանխավճարները կատարվում են նախորդ եռամսյակի ցուցանիշին հավասար: Նրա խոսքերով՝ հունիս ամիսն աննախադեպ էր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել