Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը
10:14 - 18 փետրվարի, 2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել