Աշխարհի որ կետում էլ լինի, պիտի մասնակցի՝ սա աբսուրդային մեկնաբանություն է. Ա. Միրզոյանը՝ վարչապետի՝ կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին |tert.am|
15:01 - 29 մայիսի, 2019

Աշխարհի որ կետում էլ լինի, պիտի մասնակցի՝ սա աբսուրդային մեկնաբանություն է. Ա. Միրզոյանը՝ վարչապետի՝ կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին |tert.am|

tert.am։ Ներկայացվում են թեկնածուներ, լինում է ելույթ, որից հետո պատգամավորները գալիս են և իրենց ստացած տպավորությունն արտահայտում են քվեարկության տեսքով։ ՍԴ անդամի չընտրվելու պատճառը երևի այն է, որ թեկնածուները չեն բավարարում պատգամավորներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ պատգամավորներն արդեն որերորդ անգամն է՝ չեն կարողանում ՍԴ անդամ ընտրել, գուցե չընտրելու քաղաքականությո՞ւն են որդեգրել:

«Այստեղ օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն չեմ տեսնում», - ասաց Միրզոյանը։

Լրագրողները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ օրենքի խախտում չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանին չի մասնակցում:

«Օրենքի խախտում չէ՝ կարդացեք: Եթե երկրում չէ, իհարկե չի կարող գալ այստեղ»,-պատասխանեց նա:

Հարցին՝ աշխարհի որ կետում էլ լինի, պարտավոր չէ՞ գալ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Աշխարհի որ կետում էլ լինի... օրենքի շատ աբսուրդ մեկնաբանություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել