Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են դադարեցնել աղքատ երկրներում պլաստիկե թափոնների հոսքը |news.am|
10:20 - 11 մայիսի, 2019

Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են դադարեցնել աղքատ երկրներում պլաստիկե թափոնների հոսքը |news.am|

news.am: Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են գործարք կնքել, որն ուղղված է խստացնելու դժվար վերամշակվող պլաստիկե թափոնների հոսքը դեպի զարգացող երկրներ, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։

Այսուհետ բոլոր արտահանող երկրները, ներառյալ՝ ԱՄՆ-ը, պետք է ստանան աղտոտված կամ կրկնակի օգտագործման համար անպիտան պլաստմասե թափոններ ստացող երկրների համաձայնությունը։

Մինչ այժմ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կարող էին անորակ պլաստիկե թափոններ ուղարկել զարգացող երկրների մասնավոր ընկերություններ՝ առանց այդ պետությունների կառավարությունների համաձայնության։

Էկոակտիվիստների հայտարարության համաձայն՝ այն պահից, երբ Չինաստանը հրաժարվեց ԱՄՆ-ից ստացվող պլաստիկե թափոններից, զարգացող երկրներում դրանց կուտակումներ են նկատվում։ Մասնավորապես, նրանց խոսքով, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Մալայզիայում դրանք տարիների ընթացքում «աղբանոցի» են վերածվել։

Տվյալ ծրագիրն ընդունվել է ՄԱԿ-ի աջակցությամբ կայացած 2-շաբաթյա հանդիպումների արդյունքով։ Տվյալ համաձայնագիրը հավելումն է Բազելի կոնվենցիային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել