Աշխատավարձի և պարգևավճարի գումարի  1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա. Էդուարդ Աղաջանյան |tert.am|
12:52 - 30 հոկտեմբերի, 2019

Աշխատավարձի և պարգևավճարի գումարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Բացի նախարարներից, աշխատավարձ և պարգևավճարի գումարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա: Այս պահին հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Որևէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել: Ամբողջ պետական համակարգը պարգևատրումներ է ստացել, որոշումը հայտնի է (սահմանվել է 30 տոկոս պարգևատրումային ֆոնդ – Tert.am): Իսկ առանցքային պաշտոնյաների պարգևատրման չափը հստակ ֆիքսվել է վարչապետի կողմից»,-հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Էդուարդ Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել