Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան
14:23 - 17 մարտի, 2020

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ  խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։ 

Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և  համաճարակաբանական հսկողության գործում։

Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։

«Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․ 

«Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել