Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն
12:23 - 09 ապրիլի, 2020

Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ ճեպազրույցի ժամանակ ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ապրիլի 9-ին կլրանա 100-րդ օրը, ինչ ԱՀԿ-ն տեղեկացվել է Չինաստանում «անհայտ ծագման» թոքաբորբի դեպքերի մասին։  Անհնար է նկարագրել, թե ինչքան է փոխվել աշխարհը այս կարճ ժամանակահատվածում։ Այսօր ես ուզում եմ ներկայացնել, թե ինչ է արել ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում ու ինչ մոտակա ծրագրեր ունի՝ մարդկանց տառապանքները մեղմացնելու և կյանքեր փրկելու համար։ 

Հունվարի 1-ին՝ ժամեր անց այն բանից հետո, երբ մեզ տեղեկացրին առաջին դեպքի մասին, մենք գործի դրեցինք Դեպքերի կառավարման աջակցության թիմը, որպեսզի համակարգենք մեր գործողությունները գլխավոր գրասենյակի, տարածաշրջանի ու առանձին երկրներիի մակարդակներում։ 

Հունվարի 5-ին ԱՀԿ-ն դեպքի մասին պաշտոնապես տեղեկացրեց բոլոր անդամ պետություններին ու հաղորդագրություն հրապարակեց իր պաշտոնական կայքում։ 
Հունվարի 10-ին մենք հրապարակեցինք համապարփակ ուղեցույց, թե ինչպես գտնել, թեստավորել ու կառավարել հնարավոր դեպքերը և պաշտպանել առողջապահության համակարգի աշխատակիցներին։ Նույն օրը մեր ռազմավարական ու վարակների տեխնիկական աջակցության խմբի հետ քննարկեցինք իրավիճակը։  Առաջին իսկ օրվանից մենք կապի մեջ էինք լրագրողների հետ և շուրջօրյա ռեժիմով պատասխանել ենք հարցումներին։ 

Հունվարի 22-ին մենք հրավիրեցինք արտակարգ կոմիտեի նիստ ու մի շաբաթ անց այն բանից հետո, երբ գրանցվեց Չինաստանից դուրս մարդուց մարդու վարակելու առաջին դեպքը, մենք հայտարարեցինք միջազգային մակարդակով հանրային առողջապահության արտակարգ դրության մասին, որը վտանգավորության ամենաբարձր աստիճանն է։ Դա այն ժամանակ էր, երբ Չինաստանից դուրս մենք ունեինք 98 դեպք ու 0 մահ։ 

Փետրվարին Կանադայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Նիգերիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սինգապուրից ու ԱՄՆ-ից փորձագետների միջազգային խմբեր ժամանեցին Չինաստանում գտնվող վարակի կենտրոններ, որպեսզի տեղում ծանոթանան վարակի, բռնկման ու արձագանքի մեխանիզմներին։ Փետրվարի սկզզբին պետություններին աջակցելու համար  գործի դրվեց ՄԱԿ Ճգնաժամերի կառավարման թիմը։

Այդ պահից սկսած՝ մենք օր ու գիշեր աշխատել ենք 5 հիմնական ուղղությամբ։

1․ Մենք աջակցել ենք պետություններին՝ բարձրացնելու իրենց կարողությունները՝ նախապատրաստվելու ու արձագանքելու վարակին։ ԱՀԿ 6 տարածաշրջանային և երկրներում 150 տեղական գրասենյակների միջոցով մենք սերտորեն աշխատում էինք կառավարությունների հետ, որպեսզի նախապատրաստվեն առողջապահական համակարգերը։ 

2․ Մենք աշխատում ենք մեր բազմաթիվ գործընկերների հետ, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ։ Մենք հրապարակել ենք 50 տարատեսակ տեխնիկական ուղեցույցներ՝ մարդկանց, բուժաշխատողների ու պետությունների համար, որտեղ կար փաստերի վրա հիմնված խորհրդատվություն, թե ինչպես արձագանքել այս կամ այն իրավիճակում։ Մենք համախմբել ենք մեր փորձագետներին, աշխարհի լավագույն համաճարակաբաններին, կլինիկական բժիշկներին, հասարակագետներին, վիճակագրության մասնագետներին, մանրէաբաններին ու այլոց, որպեսզի մեր արձագանքն իսկապես լինի համաշխարհային։ 

Մեր թիմը տեղայնացնում էր խորհուրդները՝ ըստ անհատական ու համայնքային, կրոնական առանձնահատկությունների։  Մեր ամենօրյա հաշվետվությունների և ճեպազրույցների միջոցով մենք տեղեկություններ էինք հաղորդում վերջին տվյալների ու փաստերի մասին։  Մենք անընդհատ կապի մեջ էինք անդամ պետությունների հետ՝ պատասխանելու հարցերին ու ծանոթանալու նրանց փորձի հետ։ 

Մենք աշխատել ենք բազմաթիվ լրտավամիջոցների ու ընկերությունների հետ՝ ներառյալ Facebook, Google, Instagram, LinkedIn, Messenger, Pinterest, SnapChat, Tencent, TikTok, Twitter, Viber, WhatsApp, YouTube սոցցացները, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ ու պայքարենք ապատեղեկատվության դեմ։ 

3․ Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որ տրամադրենք առաջնային կարևորության բժշկական սարքավորումներ առաջնագծի բուժաշխատողներին։ Այս պահի դրությամբ մենք ուղարկել ենք 2 միլիոնից ավել անձնական պաշտպանության առարկաներ աշխարհի 133 երկիր ու մոտակա շաբաթների ընթացքում կուղարկենք ևս 2 միլիոն։ Մենք ուղարկել ենք ավելի քան 1 միլիոն թեստ 126 երկիր, ու նոր թեստերի արտադրությունն այս պահին շարունակվում է։

Բայց մենք գիտենք, որ շատ ավելին է անհրաժեշտ։ Սա բավարար չէ։ 
Ուստի մենք աշխատում են Առևտրի միջազգային պալատի, Համաշխարհային տնտեսական ֆորումի ու մասնավոր հատվածի այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք արտադրել ու տրամադրել ավելի շատ բժշկական սարքավորումներ։

4․ Մենք աշխատում ենք բուժաշխատողների նախապատրաստաման ու վերապատրաստման ուղղությամբ։  Ավելի քան 1․2 միլիոն մարդ մասնակցել է մեր OpenWHO.org առցանց դասընթացներին։

5․ Մենք գործի ենք դրել գիտական ուսումնասիրությունները։  Փետրվարին աշխարհի ավելի քան 400 լավագույն գիտնականներ հավաքվել էին՝ որոշելու իրականացվող ուսումնասիրությունների առաջնահերթ խնդիրներն ու դրանք հնարավորինս արագ անցկացնելու հնարավորությունները։ 

ՄԵնք սկսել ենք Միասնական փորձարկումների նախաձեռնությունը, որի շրջանակներում 90 երկիր աշխատում է միասին՝ հնարավորինս շուտ գտնելու կորոնավիրուսի բուժման ամենաարդյունավետ տարբերակը։ 

Ավելի լավ հասկանալու համար վարակի փոխանակման միջոցները, համաճարակաբանական ու կլինիկական առանձնահատկությունները՝ մենք ստեղծել ենք գիտաուսումնական արձանագրություններ, որոնք կիրառվում են ավելի քան 40 երկրում։ 
Այսօր աշխարհի 130 գիտնական, հիմնադրամ ու արտադրող ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակներում ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ կիրականացնեն աշխատանքներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար։ 

Անշուշտ, ԱՀԿ-ն մենակ չէ։ ՄԱԿ-ը մենակ չէ։ Ամեն օր մենք աշխատում ենք մեր հազարավոր գործընկերների հետ, որոնք ներկայացնում են կառավարությունները, գիտական շրջանակները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և այլն։ 

ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում արել է շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին ես չեմ խոսում։  Այս 5 ուղղությունները կշարունակեն լինել մեր աշխատանքի հենասյուները։ 
Մոտակա օրերին ԱՀԿ-ն կհրապարակի ռազմավարության թարմացված տարբերակն ու Պատրաստվածության ու արձագանքման վերանայված ծրագիրը՝ ներառյալ հաջորդ փուլի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկը։ 
Մենք հատկապես մտահոգված ենք աշխարհի ամենաաղքատ ու խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներով։ Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավասարապես ու անաչառ։ Ու դա կշարունակի լինել մեր աշխատանքների կենտրոնում»։

Աղբյուրը՝ who.int:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել