Այս տարվա օգոստոսին Թուրքիան ահաբեկիչների նկատմամբ ևս մի հաղթանակ կտանի. Էրդողան |tert.am|
10:54 - 10 օգոստոսի, 2019

Այս տարվա օգոստոսին Թուրքիան ահաբեկիչների նկատմամբ ևս մի հաղթանակ կտանի. Էրդողան |tert.am|

tert.am։ Այս տարվա օգոստոսին Թուրքիան ահաբեկիչների նկատմամբ ևս մի հաղթանակ կտանի: Այդ մասին, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մուսուլմանական Կուրբան Բայրամ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը) տոնի հետ կապված բնակչությանն արված ուղերձի ժամանակ:

Թուրքիայի նախագահը նշել է, թե «Թուրքիայի պատմությունը լի է հաղթանակներով»: Նա ընդգծել է, որ Թուրքիան ակտիվ պայքար է մղում ահաբեկչության դեմ: «Այս պայքարը կտարվի մինչև վերջին ահաբեկչի ոչնչացումը»,- ասել է նա:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Սիրիայում «ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի» մեկնարկի մասին: Մասնավորապես՝ նա ասել էր, որ Թուրքիան շուտով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ կսկսի, որը սկիզբ է առել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններից:

Իսկ մինչ այդ հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում Եփրատից արևելք գտնվող քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ և այդ մասին արդեն իրազեկել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիան նման գործողություն կարող է սկսել օգոստոսի 11-ից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել