Այնտեղ, որտեղ կլինեն քրգործեր, պետք է հետևողական լինել, որ գումարներ չստանան. Միքայել Մելքումյան |shantnews.am|
08:49 - 23 սեպտեմբերի, 2019

Այնտեղ, որտեղ կլինեն քրգործեր, պետք է հետևողական լինել, որ գումարներ չստանան. Միքայել Մելքումյան |shantnews.am|

shantnews.am։ Այսօր ԱԺ-ում 56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու որոշման ընդունումից հետո «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրեց իր տեսակետը «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից բարձրացված մտահոգության մասին:

Միքայել Մելքումյանը հայտարարեց.

«Հնչեցված մտահոգությունը համարում ենք, որ տեղին է, և այդ կապակցությամբ, հատկապես խոսքը վերաբերում է 183 խոշոր կազմակերպությանը, որոնք պետք է 40 մլն դրամից ավելի դեբետներ ստանան, ԲՀԿ-ն պահանջելու է, որպեսզի ՊԵԿ կողմից իրականացվող ստուգումների արդյունքում այդ բոլոր տվյալները մենք ստանանք և մեր գործիքակազմի շրջանակներում ունենանք տվյալներ, որ հանձնեն ճիշտ հասցեատերերին, այնտեղ, որտեղ կլինեն քրեական գործեր, պետք է հետևողական լինել, որ չստանան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել