Այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ |24news.am|
06:21 - 13 մարտի, 2019

Այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ |24news.am|

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Աբդուլաևան նման հայտարարություն է արել փորձելով հանդիպումը կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել