Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները
16:57 - 20 ապրիլի, 2020

Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները

Արարատի մարզպետ Գրիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները (2.1 կմ)։ Համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։Նշեմ, որ այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։

Այս տարի վերոնշյալ ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի նաև Նորամարգի ճանապարհահատվածը՝ մոտ 4 կմ երկարությամբ։

Ծրագրով 2019 թվականին մարզում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել