Աժ աշխատակազմում կա կորոնավիրուսի վարակման մեկ հաստատված դեպք․ Արարատ Միրզոյան
14:48 - 06 մայիսի, 2020

Աժ աշխատակազմում կա կորոնավիրուսի վարակման մեկ հաստատված դեպք․ Արարատ Միրզոյան

«Ես առավոտյան հայտնեցի, որ կասկած  կա, որ կորոնավիրոսով վարկի դեպք կա Ազգային ժողովում, ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է և մենք ԱԺ աշխատակազմում վարակակի ունենք»։Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը շեշտեց, որ  ոչ մի պարտադրանք չկա ձեռնոցներ և դիմակներ կրելու, բայց դա պատգամավորների, նրանց  ընտանիքների  և  հանրության առողջության համար է։

«ԱԺ աշխատակազմը նույնպես կազմակերպում է անհրաժեշտ քայլերը՝ վարակակիր անձը մեկուսացված է, պարզվել է և պարզվում է նրա շփման շրջանակը։ Նրանք նույնպես մեկուսացված են։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, սակայն ձեռք առնենք համապատախան, անհրաժեշտ միջոցները»,- եզրափակեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել