ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին․ Իրանի ԱԳՆ |aysor.am|
07:40 - 25 հունիսի, 2019

ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին․ Իրանի ԱԳՆ |aysor.am|

aysor.am։ Միացյալ Նահանգների կողմից երկուշաբթի Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (Այաթոլլահ Ալի Խամենեիի), ինչպես նաև իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- նշել է նա:

Մուսավին նաև նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել