ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|
12:42 - 25 մայիսի, 2019

ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆորնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն:

Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը` ասելով, որ Կոնգրեսը չի տրամադրել այդ գումարի նպատակային օգտագործումը Դոնալդ Թրամփի «ամենահեղինակավոր նախագծի» իրականացման համար:

Ըստ դատարանի՝ կառավարության գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների՝ հիմնադրման պահից ուժի մեջ մտած իշխանությունների տարանջատման սկզբունքներին:

Դատավորի դիտարկումը վերաբերում է Պենտագոնի 6,7 միլիարդ դոլար բյուջեից 1 միլիարդ դոլար տրամադրելուն: Նախատեսվում էր, որ տրամադրված միջոցները կօգտագործվեն Տեխասի 91 կմ երկարությամբ պատի կառուցման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, դա թույլ կտա երկրի ղեկավարին, մասնավորապես, հավաքել ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ դոլար: ԱՄՆ վարչակազմը մտադիր է ծախսել այս բոլոր միջոցները Մեքսիկայի հետ 376.5 կմ սահմանում գտնվող ցանկապատերի շինարարության կամ վերանորոգման համար: Կառավարությունը հավատում է, որ դա կօգնի իշխանություններին դադարեցնել անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել