ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը |tert.am|
05:24 - 10 հունվարի, 2020

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որը կոչված է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:

Նշվում է, որ բանաձևի օգտին է քվեարկել 224 օրենսդիր և դեմ` 194-ը: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները:

Մասնավորապես, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել