ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է |armenpress.am|
18:44 - 12 ապրիլի, 2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է, նոր դեպքերինը՝ 591, վարակից մահացել է 20 հազ. 595 մարդ, որից 18-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգներում բուժվածների ընդհանուր թիվը կազմում է  30 հազ. 523, ծանր վիճակում է 11 հազ. 471 մարդ։  

Վարակվելու նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում՝ 2 992, որտեղ վարակվելու հաստատված դեպքերը 166 հազ. 119-ն են։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է 16 հազ. 972 մարդ, վերջին մեկ օրում՝ 366-ը։

Իտալիայում հաստատված դեպքերի քանակը հասել է 152 հազ. 271-ի, մահացել է  19 հազ. 468-ը, Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 129 հազ. 654 և 13 հազ. 832, իսկ Գերմանիայում՝ 125 հազ. 452 և 2 871։ Չինաստանում գրանցվել է վարակվելու 99 նոր դեպք, և վարակվելու դեպքերի ընդհանուր քանակը հասել է 82 հազ. 52-ի, այստեղ մահացել է  3 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում վարակվելու ընդհանուր ցուցանիշը հասել է 78 հազար 991-ի, մահերի թիվը՝ 9 875-ի, իսկ Իրանում՝ 71 հազ. 686-ի և 4 474-ի։

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել