ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին Չինաստանից կտարհանի իր դիվանագետներին և մյուս քաղաքացիներին |tert.am|
10:26 - 26 հունվարի, 2020

ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին Չինաստանից կտարհանի իր դիվանագետներին և մյուս քաղաքացիներին |tert.am|

tert.am:  ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է կազմակերպել կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների, ինչպես նաև մյուս քաղաքացիների տարհանումը:

Ինչպես հաղորդում է cnbc.com-ը, այս ամենն արվում է մահացու վտանգավոր վարակի արագ տարածման ֆոնին:

Ի սկզբանե որոշված էր, որ ԱՄՆ քաղաքացիները հայրենիք են վերադառնալու Boeing 767 օդանավով, որը պետք է երկուշաբթի լքեր Ուհանը: Սակայն որոշումը չեղարկվել է:

Ներկայում Պետքարտուղարությունը համագործակցում է Չինաստանի արտգործնախարարության հետ՝ ամերիկացի դիվանագետների, նրանց ընտանիքների և քաղաքում գտնվող մյուս ԱՄՆ քաղաքացիների տարհանումը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով:

Մի քանի տասնյակ ԱՄՆ քաղաքացի արդեն հայտնել են, որ ցանկանում են լքել երկիրը: Նշվում է, որ առաջին չվերթով հնարավոր կլինի Ուհանից դուրս բերել 240 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել