«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|
05:55 - 28 մայիսի, 2019

«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հակված է այդ հարցում հաստատուն որոշում փնտրելու առումով աջակցություն ցուցաբերել կողմերին։ Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․․․ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել