ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության ֆոնին 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում |tert.am|
06:50 - 25 մայիսի, 2019

ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության ֆոնին 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտակա շաբաթներին հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչը, Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ:

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին:

The Guardian-ը նկատում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը զգալի աճել է: Դրա ֆոնին ԱՄՆ-ն ավիակիր և տասնյակ ռմբակոծիչներ է ուղարկել Պարսից ծոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել