ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա
21:05 - 11 մարտի, 2020

ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։

«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մենք նոր տեսակի #COVID19 կորոնավիրուսը կարող ենք գնահատել որպես պանդեմիա»,- հայտնել է Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա կրկին կոչ է արել բոլոր երկրներին ակտիվացնել ու խստացնել արագ արձագանքման մեխանիզմները։ «Հաղորդակցվեք ձեր քաղաքացիների հետ, պատմեք առկա վտանգների մասին ու թե ինչպես կարող են իրենց պաշտպանել։ Հայտնաբերեք, մեկուսացրեք ու բուժեք #COVID19 վիրուսի յուրաքանչյուր դեպք ու գնացեք յուրաքանչյուր շփման ետևից»,- ասել է Գեբրեյեսուսը։ 

Նա նաև նշել է, որ 81 երկիր չի զեկուցել #COVID19 տեսակի վիրուսի դեպքերի մասին, 57 երկրի հաղորդել է 10 ու պակաս դեպքերի մասին։ «118,000 դեպքի մասին հաղորդել է 114 երկիր, դեպքերի ավելի քան 90%-ը գրանցվել է 4 երկրում, դրանից 2-ն են Չինաստանն ու Հարավային Կորեան»,- հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել