ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը
18:20 - 13 մարտի, 2020

ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

Այսօր «Հրապարակ» օրաթերթում գրվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Հայաստանում են և մոնիթորինգ են իրականացրել Հայաստանի մեծ հիվանդանոցներում:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ մեծ հիվանդանոցներից մեկի պատասխանատուն ԱՀԿ-ի իրականացրած մոնիթորինգի մասին իրենց հայտնել էր հետևյալը․

«Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը։ Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա… բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ»:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ եթե մոնիթորինգ լիներ, ապա պաշտոնական հաղորդում կներկայացվեր։ 

Այնուամենայնիվ, խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել՝ տեղեկատվությունը վերջնական ստուգելու համար, որի պատասխանը կներկայացնենք առաջիկա օրերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել