ԱԺ պատգամավորների և աշխատակիցների 3 ամսվա պարգևատրման ֆոնդը փոխանցվելու է վարակի հաղթահարման հաշվին
22:55 - 06 ապրիլի, 2020

ԱԺ պատգամավորների և աշխատակիցների 3 ամսվա պարգևատրման ֆոնդը փոխանցվելու է վարակի հաղթահարման հաշվին

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ, փոխանցվում է «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

«Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Նշեմ, որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»,- նշել է Տիգրան Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել