ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. խորհուրդը մերժեց «Լուսավոր Հայաստանի» միջնորդությունը |news.am|
13:25 - 22 մայիսի, 2019

ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. խորհուրդը մերժեց «Լուսավոր Հայաստանի» միջնորդությունը |news.am|

news.am։ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հարցն, ըստ էության, մնաց օդում կախված, արտահերթ նիստ չի գումարվի։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ խորհրդի նիստի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ հետևաբար իմաստ չունի նման նիստ գումարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել