ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի |news.am|
10:06 - 23 ապրիլի, 2019

ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի |news.am|

news.am: Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։

Բացման արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը,  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել