ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|
13:49 - 28 մայիսի, 2019

ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովը որոշել է ուժեղացնել իր անվտանգության համակարգը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ չորս նոր ռենտգենային զննող սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 85 միլիոն դրամ։

Նախագիծը մշակել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար:

Ինչպես նշված է նախագծում՝ ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով:

Կառավարության որոշմամբ խորհրդարանին արդեն թույլատրվել է գնման գործընթաց իրականացնել։

Ձեռք բերվելիք ռենտգենային զննող սարքերից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հստակեցրեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։ Մնացյալ սարքերը նախատեսված են խորհրդարանի մուտքերի անցակետերի համար։

Հարցին՝ ինչի՞ց ելնելով է ԱԺ նախագահի անվտանգության համար հավելյալ միջոց տրամադրվում, այն դեպքում, երբ վերջինիս աշխատասենյակի մոտ պետական պահպանությունը հսկողություն է իրականացնում, ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ նշյալ միջոցների տրամադրումը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, որոնց համաձայն՝ պետական պահպանությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա, եւ նույն օրենքի համաձայն՝ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ ԱԺ նախագահին։


Շարունակությունը՝ armtimes.com



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել