ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը |armenpress.am|
06:40 - 11 սեպտեմբերի, 2019

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը:
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև Վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- նշել է հիմնական զեկուցող, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել