ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր |tert.am|
07:49 - 01 հուլիսի, 2019

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր |tert.am|

tert.am։ Նշենք, որ նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնեց, որ կառավարությունից նամակ է ստացվել, որով առաջարկվում է՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 102 կողմ ձայներով:

«Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 102 կողմ ձայնով:

ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Նշենք, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել