ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ |armenpress.am|
14:38 - 28 հունիսի, 2019

ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ: Հունիսի 28-ին արտահերթ նստաշրջանը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել