ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|
10:36 - 10 սեպտեմբերի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։

Օրենսդրական առաջարկով նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել