ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է |armenpress.am|
10:07 - 30 մայիսի, 2019

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է |armenpress.am|

armenpress.am։ Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել