ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հոդվածում նշված փաստերը |hetq.am|
08:55 - 22 մարտի, 2019

ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հոդվածում նշված փաստերը |hetq.am|

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հետաքննությունը: Այս մասին խորհրդարանում «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը:

Մեր դիտարկմանը, որ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ հայ արտագնա աշխատողների անձնական տվյալներն օգտագործվել են փողերի լվացման նպատակով, արդյոք ԱԱԾ-ն այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցե՞լ է, Վանեցյանն արձագանքեց.

«Հարուցված գործ դեռևս չկա, կլինեն ստուգումներ, եթե ի հայտ կգան փաստեր, որ օրենքը խախտվել է, անմիջապես կհարուցվի քրեական գործ, և կիրականացվի նախաքննություն»:

Մեր ճշտող հարցին՝ այս պահին ուսումնասիրություններ կա՞ն, Արթուր Վանեցյանն ասաց՝ միշտ են ուսումնասիրություն կատարում:

Դիտարկմանը, որ խոսքը «Հետք»-ի վերոնշյալ հետաքննության մասին է, ԱԱԾ տնօրենն ասաց. «Հետքի բոլոր նյութերով զբաղվում ենք»:

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել