ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե |armenpress.am|
11:47 - 05 հունիսի, 2019

ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: ԱԱԾ-ն տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե:

Այս մասին ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գործառույթների իրականացման համար 2018-ին պահպանման ծախսերով նախատեսվել է 20 մլրդ 372 մլն 956 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: Այսինքն` ծախսվել է շուրջ 97.95 տոկոսը: Նախորդ տարի Հայաստանի ԱԱԾ-ի պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ներկայացրեց Վանեցյանը:

Ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը:

Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:

Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել