ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք. Դավիթ Սանասարյանի փաստաբաններ |aysor.am|
10:15 - 30 ապրիլի, 2019

ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք. Դավիթ Սանասարյանի փաստաբաններ |aysor.am|

aysor.am։ Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերջինիս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - ասաց նա։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասաց, թե այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար։

Փաստաբանն ասաց, թե կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ։

«Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասաց Արսեն Սարդարյանը։

Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։

«Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի», - ասաց Սանասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել