Ֆրանսիացիները, հայերին զինելով, կոտորել են թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ |yerkir.am|
12:18 - 26 ապրիլի, 2019

Ֆրանսիացիները, հայերին զինելով, կոտորել են թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ |yerkir.am|

yerkir.am։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է հայերին և ֆրանսիացիներին թուրքերին կոտորելու մեջ:

«Հայաստանի խոսնակի օգտագործած արտահայտությունները ցույց են տալիս պետական մոտեցման բացակայությունը: Հայաստանի արխիվները բաց չեն, միայն հայկական պնդումները հիմնավորող մասն է բաց:

Երբեք չենք մոռանա Մակրոնի` ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու որոշումը: Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն, մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»,- Աքսոյի խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել