Ողջաբերդի սողանքային խնդիրը պարզ նախագծային հարց է, խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով. Վահագն Վերմիշյան |tert.am|
08:59 - 23 մայիսի, 2019

Ողջաբերդի սողանքային խնդիրը պարզ նախագծային հարց է, խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով. Վահագն Վերմիշյան |tert.am|

tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակներում Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային գոտիների անցանելիության ապահովման համար գումար է հատկացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, իր դժգոհությունը հայտնեց, որ այդ ճանապարհին ոչ երկարաժամկետ լուծում է միշտ տրվում: «Ամեն անգամ գումար ենք հատկացնում, մի քիչ ուղղում ենք ճանապարհը, բայց գիտենք, որ երեք-չորս տարի հետո կամ գուցե նույնիսկ մեկ տարուց նույն վիճակն է լինելու, դա այդքա՞ն բարդ խնդիր է, որ չենք կարողանում լուծել, ի վերջո քսանմեկերորդ դարն է»,-ասաց նա և խոսքն ուղղեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:

Վերջինս ասաց, որ այդ թեմայով քննարկումներ են ընթանում և անցած շաբաթ հրավիրել են ամերիկյան ընկերության, որը մասնագիտացված է այդ հարցերով: «Դա պարզ նախագծային խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ Ողջաբերդի խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել