Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|
13:07 - 04 մարտի, 2020

Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am: Խնդիրը Սահմանադրական դատարանի կայացրած վճիռների կամ անհատների մեջ չէ, խնդիրն այս հաստատության և ողջ դատական համակարգի անկախության, անկողմնակալության մեջ է, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ, և կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից և անհատներից։ Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Դա պետք է որոշի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով։ Հանրությունը կորոշի՝ փոխե՞լ Սահմանադրական դատարանի կազմը, թե՞ ոչ», - ասել է խորհրդարանականը։

Մակունցը նաև համոզմունք է հայտնել, որ շատ կարևոր է հանրաքվեն անցկացնել հիմա։

«Արդարադատության նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է դատական համակարգի՝ ներառյալ Սահմանադրական դատարանի բարեփոխումների վրա, և այն կարող է փակուղի մտնել ՍԴ որոշ դատավորների պատճառով, ու այդ ողջ գործընթացը կարող է վտանգվել», - ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել