Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք․ Արսեն Թորոսյան
12:26 - 27 մարտի, 2020

Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք։ Մայրը երկու օր ունեցել է ջերմություն, երեխան սիմպտոմներ չի ունեցել։  Այս պահին նրանց մոտ սիմպտոմներ չկան։ Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց Առողապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ երեկ՝ թեստերի բացասական պատասխաններից հետո դուրս են գրվել մեկուսացված 40 քաղաքացիներ։

«Ունենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, ունենք մեկ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր չունեն սիմպտոմներ»,- տեղեկացրեց Թորոսյանը։

Թորոսյանը կրկին ցավակցեց երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հարազատներին, հիշեցնելով, որ վերջինս 72 տարկան էր և ուներ խրոնիկ այլ հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել