Կառավարության որոշումը Արամի 23-ի գործով վիճարկվել է դատարանում |a1plus.am|

12:16 - 02 հուլիսի, 2019

a1plus.am: Արամի 23 շենքը դեռևս մնում է փլուզված։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանն ասում է, որ իրենք դատարան են դիմել՝ կառավարության որոշումը վիճարկելու համար։

Համաձայն որոշման՝ Արամի 23 շենքը պետական գերակա շահ է ճանաչվել։
Արամի 23-ի վերականգնման հարցը քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ, այստեղ ոչ միայն այս հասցեն, այլև հարակից բարձրահարկ շենքերն են վնասվում, ու գնալով ավելանում է վնասի չափը։

«Երևանի գլխավոր ճարտարապետը ապատեղեկատվություն է տարածում»,- ասում է Տիգրան Հեքեքյանը, ավելացնելով, որ Արթուր Մեսչյանը բազմիցս ասուլիսների ժամանակ ասել է, որ նախագիծ է ներկայացվել քննարկման, սակայն այդ նախագիծը Հեքեքյանը ոչ մի տեղ չի տեսել։

Տեխնիկական ինժեներ Մայքլ Սահակյանը կարծում է, որ Բյուզանդի և Արամի փողոցներում պետք է արգելվի երթևեկությունը, քանի որ այն նպաստում է շենքերի քանդման գործընթացի արագացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել